Ախալցիխեի Սազել գյուղում բնական գազի բալոնը տրաքվել է: Պատահարի արդյունքում տեղացի Գ.Չ.-ն մարմնի վնասվածք է ստացել: 80-ամյա տղամարդու դեմքն ու ձեռքերը այրվել են: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին:
Պայթյունի հետևանքով տունը կամ կենցաղային իրերը չեն վնասվել:
«Տանը մենակ է ապրում, պայթյունից հետո վնասվել է և այդ պատճառով հիմա ապրում է աղջկա տանը, ով ամուսնացած է հարևան գյուղում»,-ասում են Սազելում:
Տուժածին բուժօգնություն ցուցադրել են երկրորդ օրը, երբ ստիպված են եղել դիմել շտապ օգնությանը:
«Շտապ օգնություն զանգահարել են պատահարի օրը, բայց գյուղ Ծիրայից: Հիվանդի մոտ նկատվում էին այրվածքներ, այդ պատճառով տեղափոխեցինք Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց», - ասեցին շտապ օգնության մամլո ծառայությունում:
Թոշակառու տղամարդը բուժումը շարունակում է տանը: