Ավտովթար պարեկային ոստիկանության շենքի մոտ
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել քաղաք Ախալցիխեում: Թամարաշվիլիի փողոցում, պարեկային ոստիկանության շենքի դիմացի մասում, թեթև մեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային: Տուժածներ չկան:
Ներքին գործերի նախարարությունում ասում են, որ իրադեպը վարչական օրինախախտում է, ուստի դեպքի առնչությամբ վարորդը կտուգանվի իրավախախտման օրենսգրքի 125-րդ հոդվածի 10-րդ մասով: Ինչը ենթադրում է վարորդի կողմից երթևեկության կանոնի խախտում:
Վարորդը տուգանվել է 250 լարիով: