«Ախալցխա» պարային համույթը մասնակցել է «Ձյունոտ լեռներ» երգի և պարի փառատոնին
Հունվարի 31-ին, օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի, Ախալցխայի Հոգևոր Տեսչության հովանու ներքո գտնվող <<Ախալցխա>> պարային համույթը Բորժոմի քաղաքում մասնակցեց Սամցխե-Ջավախքի հանրային զարգացման ասոցիացիայի և Գրաալիի համերգային ընկերության կողմից կազմակերպած <<Ձյունոտ լեռներ>> երգի և պարի փառատոնին։
Բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր։
Հատկանղական է, որ Օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի 2020 թ. Հունվարի 30-ին Ախալցխայի Հոգևոր Տեսչության հովանու ներքո գտնվող Դամալա գյուղի առաջին դասարանի աշակերտներին հոգևոր հովիվ՝ Տեր Եղիա ավագ քահանա Թազայանը բաժանեց <<Սամարացիների քսակ>> Քրիստոնեական բարեգործական կազմակերպության կողմից պատրաստած ամանորյա նվերները։