Բոլորս պետք է արձանագրենք մի շատ կարեւոր ռիսկ, որի առջեւ բոլորս գտնվում ենք. Փաշինյան (Տեսանյութ)
11:05 / 16.04.2020
Զուտ համաճարակային թվերի առումով մենք, փառք Աստծո, այս պահին անկառավարելի իրավիճակ չունենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, կառավարության արտահերթ նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու կառավարության որոշմանը:
«Բայց ես կարծում եմ, որ բոլորս պետք է արձանագրենք մի շատ կարեւոր ռիսկ, որի առջեւ բոլորս գտնվում ենք: Պարետատան որոշմամբ թույլատրելի տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնվել է: Սա արվել է մի քանի նկատառումներով, նախ տնտեսական կյանքը չմեռցնելու, սոցիալական իրավիճակը էլ ավելի չբարդացնելու նպատակով, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ սա բերում է ռիսկի, որ թվերը կրկին կսկսեն աճել, եթե մեր քաղաքացիները հնարավոր ամենախիստ ձեւով չպահպանեն իրենք իրենց հակահմաճարակային կանոնները:
Եթե առկա կանոնները ճշգրիտ պահվեն, վարակվելու հավանականությունն էականորեն կփոքրանա: Բայց մյուս կողմից, երբ տնտեսական գործունեության դաշտն ընդլայնում ենք, հասկանում ենք, որ ռիսկեր ենք առաջացնում: Իհարկե, սահմանափակելն էլ այլ կարգի ռիսկեր է առաջացնում:
Մենք պետք է արտակարգ դրությունը պահենք, որպեսզի պարետատունը իրավիճակներին օպերատիվ արձագանքելու հնարավորություն ստանա»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրեց, որ այսօր կկայանա ԱԺ հատուկ նիստ, որտեղ կքննարկվի այս որոշումը: Հիմնական զեկուցողը կլինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Պարոն Ավինյանը կներկայացնի մինչեւ այժմ ձետնարկած միջոցառումների արդյունավետության գնահատականը: Այսինքն մենք ինչ իրավիճակ կունենայինք, եթե այս միջոցառումները այս ծավալով չիրականացնեինք: Նաեւ ապագահյի հետ կապված կանխատեսումների մասին հարցերի պիտի պատասխանենք: Իհարկե, այդ կանխատեսումները կախված են յուրաքանչյուր քաղաքացու, գործատուների վարքագծից»,-ընդգծեց վարչապետը:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.