«Սովորական առօրյաին վերադառնալու համար գոնե մեկ տարի պետք կլինի»,- Պաատա Իմնաձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալը՝ Պաատա Իմնաձեն, «Գիշերվա կուրիերի» ուղիղ եթերում հայտարարել է, որ հնարավոր է բնակչությունը COVID 19-ից բացի, որոշ սահմանափակումներով ստիպված լինի ապրել մեկ տարի:
Ըստ Պաատա Իմնաձեի, շատ սահամանափակումներ կչեղարկվեն, սակայն բնակչությունը որոշ ավանդություններից և ծիսակատարություններից ստիպված կլինի հրաժարվել:
«Ստիպված կլինենք, ընտանեկան կամ ընկերական հավաքույթներից որոշ ժամանակ զերծ մնալ: Հասկանում եմ, որ այս ավանդույթները մեր կյանքի մի մասն են, բայց որոշ ժամական պետք է հրաժարվենք, եթե չենք ուզում , որ իրավիճակը բարդանա: Իհարկե, պետությունը պետք է բացվի, հուսանք, որ այդ փուլն էլ խաղաղությամբ կհաղթահարենք: Մշտապես այս կերպ չենք կարող լինել:
Որոշ սահմանափակումներ կչեղարկվեն, մի քանի սահմանափակում կմնա, հույս եմ հայտնում, որ աստիճանաբար կհանենք սահմանափակումները: Այս ամենը կախված է մեզնից, որքանով կսովորենք ապրել Կովիդ-19-ի հետ:
Ինչ վերաբերվում է մեր սովորական առօրյաին վերադառնալուն, երևի, գոնե մեկ տարի պետք է, որ այս ամենը հաղթահարենք: Շատ բաներ են գրվում, բայց այս վիրուսին ոչ ոք ծանոթ չէ»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն: