Վարչապետը կարգադրել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ֆերմերներին
Գյուղատնտեսությունը զարգանում է, ավելի քան 70 000 ֆերմեր օգտվել է պետական աջակցության ծրագրերից,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության այսօրվա նիստում:
Կառավարության ղեկավարը նշել է, որ մոտենում է խաղողահավաքի և պնդուկի սեզոնը, ուստի ֆերմերներին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն:
«Ես ցանկանում եմ հիշեցնել պարոն նախարարին, որ մոտենում է խաղողահավաքի և պնդուկի սեզոնը, որին անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն: Ինչպես գիտեք, անցած գիշեր Թելավիի և Ղվարելիի մունիցիպալիտետներում կարկուտը վնասել է մեր ֆերմերներին, որոնց անհրաժեշտ է ուշադրություն»,- ասել է վարչապետը: