Ցույցի 13-րդ օրը Ախալցիխեում
Այսօր՝ հունվարի 27-ին, Ախալցիխեում տեղի ունեցավ «Ոչ ռուսական ռեժիմին» կոչով բողոքի ցույց։ Մասնակիցները ժամը 18:00-ին հավաքվեցին Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ և իրենց դժգոհությունը արտահայտեցին երկրում ընթացող իրադարձությունների վերաբերյալ։ Ախալցիխեում բողոքի ցույցը շարունակվում է արդեն 13-րդ օրն անընդմեջ։
Պահանջները մնում են անփոփոխ՝ նոր ընտրությունների անցկացում և քաղբանտարկյալների, այդ թվում՝ «Բաթումելեների» և «Նեթգազեթի» հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի ազատ արձակումը։ Մզիա Ամաղլոբելիին ձերբակալել է Բաթումիի ոստիկանությունը հունվարի 11-ին։ Նա արդեն 16 օր հացադուլի մեջ է կալանավայրում։ Նրա առողջությունն ու կյանքը վտանգված են ռեժիմի գերության մեջ։