Կորոնավիրուսային իրավիճակը սահմանափակումների չեղարկումից հետո
Հուլիսի 17-ի տվյալների համաձայն, հաստատված դեպքերի թիվը Վրաստանում 1010 է, որոնցից 885-ն ապաքինվել է, 15-ը` մահացել: Թարմացված տեղեկությունները տարածում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծած stopcov.ge կայքը:
Կարանտինային գոտում գտնվող մարդկանց թիվը նույնպես մեծացել է, այժմ նրանց քանակը կազմում է 5 640 մարդ, հատուկ վերահսկողության ներքո՝ 244:
Հիշեցնենք՝ վիրուսով վարակման առաջին դեպքը Վրատանում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանոմ արտակարգ դրություն հայտարարվեց, մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված պանդեմիա հայտարարեց 2020 թվականի մարտի 11-ին։