Ադրբեջանցիները Մոսկվայում ծիրան են գնել ու ոտքերով տրորել (Տեսանյութ)
19:49 / 17.07.2020
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ադրբեջանցիները ոտքերով ճզմում հայկական ծիրանը:
Տեսանյութը հրապարակել է նաև ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը և կից գրառում արել. «Ադրբեջանցիները լավագույն դեպքում կարող են Մոսկվայի շուկայում հայկական ծիրան գնել և ճզմել այն... ա՛յ անկարողներ: Մարդ չգիտի՝ ինչ ասի...»:
Քաղաքական գործիչ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի բան ասեմ, շատ չծիծաղեք… Մեր ուզբեկ ընկերները՝ Մոսկվայից, ասացին, որ այդ ծիրանը իրականում ՝ թուրքական է…
Աստված ճզմողներին խելք տա, ուզբեկներին փող…»:
Մոսկվայի food city շուկայում երեկ գիշերվանից արգելվել է Հայաստանից արտահանված ծիրանի վաճառքը: Այս մասին Aravot.am-ին ահազանգեց ծիրան արտահանող Լեռնիկ Ավագյանը: Ըստ նրա՝ արդեն 65 ֆուռ ծիրան է հանվել Մոսկվայի շուկայից, որը պատկանում է ադրբեջանցու:
«Գիշերը բոլոր մեքենաները դուրս են հանել շուկայից, վարորդներին ստիպել են հանել մեքենաները՝ առանց մեր իմացության: Նույնիսկ հայկական համարներով մեքենաներով քաղաքացիներն այլեւս իրավունք չունեն մտնել այդ շուկա, առեւտուր անել: Դրսից ադրբեջանցիներ են եկել շուկա, տեղի շուկայի ադրբեջանցիներին վախեցրել են, նրանց նկարել են՝ասելով, եթե հայերի հետ առեւտուր անեք, ձեր նկարները կուղարկվեն Ադրբեջան, ձեր ընտանիքներին վնաս կտան: Դա ինձ մտերիմ ադրբեջանցի է պատմել, որը միշտ ինձնից ապրանք էր գնում, ասաց՝ հիմա չենք կարող, վախենում ենք » ,- պատմեց Լեռնիկ Ավագյանը:
Նա նաեւ ասաց՝ ծիրանով բարձված մի քանի ֆուռերի վարորդներին էլ, որոնք ճանապարհին են, հեռախոսով փոխանցել են կանգ առնել, չշարժվել, մինչեւ շուկայում իրավիճակը շտկվի: Հայ արտահանողները խնդրել են տեղի հայերին դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը. «Սա նախ եւ առաջ ապտակ է Ռուսաստանի կառավարությանը, նշանակում է՝ ադրբեջանցիները Մոսկվայում ունեն իրենց պետությունը, ոնց ուզում են, այնպես անում են: Այստեղ մի քանի բեռնափոխադրողի հարց չէ, սա մեծ հարված է ՀՀ գյուղատնտեսությանը, պատկերացրեք, եթե այս ապրանքը դուրս չբերենք, Հայաստանի գյուղատնտեսությունը կվերանա»:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.