Ախալցիխեում բեռնատար մեքենան կողաշրջվել է
Ախալցիխեում, Ասպինձա փողոցում բեռնատար մեքենան շրջվել է: Ըստ ականատեսների, ճանապարհի մասը փլվել է, մեքենայի երկու անիվը ընկել է փոսը, որի արդյունքում կորցրել է հավասարակշռությունը և շրջվել:
Պատահարի արդյունքում տուժածներ չկան:
Տրանսպորտը պատկանում է ՍՊԸ «Էլ Էս Ջորջիային», որը իրականացնում է ճանապարհի վերանորոգման աշխատանքներ:
Ախալցիխեի քաղաքապետարանում ասում են, որ տենդերում հաղթող ընկերությունը Ասպինձա փողոցի տարածքում, ճանապարհն է վերանորոգում:
«Վնասված վայրը կվերականգնվի»,- ասում են քաղաքապետարանում: