Ռուսաստանը սկսում է «Վերին Լարս» անցակետի վերակառուցումը
Վրաստանի հետ սահմանին «Վերին Լարս» անցակետի վերակառուցումը կավարտվի մինչև 2023 թվականը՝ «Միջազգային կոոպերացիա և արտահանում» ազգային ծրագրի շրջանակներում: 2021 թվականին անցակետի արդիականացման համար կտրամադրվի գրեթե 2 միլիարդ ռուբլի:
«Վերին Լարս անցակետի վերակառուցման ուղղությամբ աշխատանքները գտնվում են նախագծային և նախահաշվային փաստաթղթերի ուսումնասիրության փուլում, որը պետք է ավարտվի սեպտեմբերին: Շինմոնտաժային աշխատանքները նախատեսվում է սկսել 2021 թվականին:
Ըստ նախնական հաշվարկների, 2021 թվականի համար պետք է հատկացվի 1,9 միլիարդ ռուբլի», – TASS-ին հայտնել են տարածքային ճանապարհների կառավարման հանձնաժողովի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ այդ աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև 2022 թվականը:
Ներկայումս անցակետն աշխատում է շատ ծանրաբեռնված ռեժիմով` օրական մոտ 4 հազար մարդ նախագծային անցողունակությամբ ավելի քան 13 հազար մարդ անցնում է սահմանով: Ուղևորատար ավտոմեքենաների փաստացի անցողունակությունը նախագծայինից ավելի քան 15 անգամ շատ է, իսկ բեռնատարների դեպքում՝ երեք անգամ: Վերակառուցումից բացի, անհրաժեշտ է կառուցել տեսչական և ստուգման նոր համալիր և ընդլայնել ճանապարհը երկուսից չորս երթևեկելի գոտիների` տրանսպորտային հոսքերն ըստ տրանսպորտային միջոցների տեսակների բաշխելու նպատակով:
«Օպտիմալ է երևում «էլեկտրոնային կառավարման տոմս» համակարգի ներդրումը, ինչպես նաև անցակետի դիմաց հարմարավետ սպասասրահ ստեղծելը՝ էլեկտրոնային հերթերի համակարգի ներդրմամբ», – պարզաբանել են մամուլի ծառայությունից՝ նշելով, որ դա կօգնի խուսափել սահմանին խցանումների առաջացումից: «Կազբեգի-Վերին Լարսը» վրաց-ռուսական սահմանի միակ անցակետն է: Jnews.ge