Ալբերտ Գրիգորյանն անմեղ է. մեղադրյալի հարազատներ(Տեսանյութ)
12:50 / 26.08.2020
Ախալցխայի շրջանային դատարանի դատավոր Լուիզա Թոդուաի որոշման համաձայն Ա. Գ.-ն դատապարտվեց երկու ամսվա նախնական կալանքի։
Հիշեցնենք, որ Ա.Գ.-ն օգոստոսի 22-ին ձերբակալվել էր անօրեն զենք ձեռքբերելու եւ կրելու մեղադրանքով։ Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից քննությունը սկսվել է 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, ինչը ենթադրում է հրազեն և զինամթերք ապօրինի ձեռք բերելը, պահելը և կրելը:
Կոստավա փողոցի վրա իրավապահները անօրեն զենք ձեռքբերելու ու կրելու մեղադրանքով ձերբակալել էին Ախալցխայի բնակիչ Ալբերտ Գրիգորյանին, ով քաղաքի հասարակությանը հայտնի էր Մաքսիմ անունով։ Մեր հավաստի աղբյուրի տեղեկություններով դեռ երեք տարի առաջ իրավապահները մեզ անհայտ պատճառներով հորդորել էին նրան լքել Ախալցխան եւ հեռանալ երկրից։ Երկու տարի անց Ա․Գ-ն փորձել էր վերադառնալ, սակայն նրան օդանավակայանից իրավապահները իրենց մեքենայով տեղափոխել էին Հայաստանի սահման։ Դրանից հետո մոտ 20 օր առաջ Ա․Գ-ին փաստաբանի ներկայությամբ հաջողվել էր մուտք գործել Վրաստան տեսակցելու համար իր ընտանիքի անդամներին, սակայն իրավապահները այս ընթացքում անընդհատ հորդորում էին լքել քաղաքը հնչեցնելով սպառնալիքներ։ Բազմաթիվ հորդորներից եւ սպառնալիքներից հետո երեկ ուշ երեկոյան Կոստավա փողոցի վրա իրավապահները ձերբակալել են Ա․Գ․-ին։
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից քննությունը սկսվել է 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, ինչը ենթադրում է հրազեն և զինամթերք ապօրինի ձեռք բերելը, պահելը և կրելը:
Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Ախալքալաքում, որտեղ ոստիկանները Կիմ Կուգոյանին հորդորել էին հեռանալ Ախալքալաքից սպառնալով հակառակ դեպքում ձերբակալել նրան։ Հետագայում Կիմ Կուգոյանին մեղադրանք էր առաջադրվել 236-րդ հոդվածի 3-րդ կետով, որը ենթադրում է ազատությունից զրկում 3-ից 6 տարի ժամկետով, իսկ 4-րդ կետի համաձայն, ենթադրում է 4-ից 7 տարի ժամկետով ազատազրկում: Այժմ Ալբերտ Գրիգորյանի դեպքում իրավիճակը ոչ միայն նույնն է այլ նաեւ նույն հոդվածով նախատեսված պատիժը եւս նույն է։ Akhaltskha.net
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.