«Յուրաքանչյուր վրացի կարող է լինել հարուստ, ես վերադառնում եմ»,- Միխեիլ Սաակաշվիլի
Այս յոթ տարվա ընթացքում չի եղել ոչ մի օր, որ չհետաքրքրվեի Վրաստանով, ես վերադառնում եմ,- այս մասին Վրաստանի նախկին նախագահ, ՈՒկրաինայի բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, Միխեիլ Սաակաշվիլին գրել է սոցիալական ցանցում:
Սաակաշվիլին ներողություն է խնդրում հասարակությունից իր սխալների համար և ասում է, որ այժմ, տարիներ անց, նա գիտի, թե ինչպես ավելի լավ կծառաի Վրաստանին:
Միևնույն ժամանակ, նա շնորհակալություն է հայտնում Ուկրաինային, անվերապահ ընդունման համար: