Մանկապարտեզները բացվում են հոկտեմբերի մեկից, իսկ դպրոցները՝ սեպտեմբերի 15-ից: Այս մասին վարչապետը գրել է սոցիալական ցանցում:
Բացի այդ, նրա փոխանցմամբ, Մեստիան և Լենջերին կբացվեն սեպտեմբերի երկուսից:
«Կորոնավիրուսի դեմ պայքարում պահպանում ենք հետևողական մոտեցում և աստիճանաբար բացում ենք մանկապարտեզները և թատրոննները հոկտեմբերի մեկից, իսկ կինոթատրոնները և դպրոցները՝ սեպտեմբերի 15-ից, Մեստիան և Լենջերին՝ սեպտեմբերի երկուսից»,- գրել է Գախարիան:
Ինչպես կհաճախեն աշակերտները դպրոց, կարդացեք ներքևում.