18 նոր դեպք. Կորոնավիրուսային իրավիճակը Վրաստանում
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1487 դեպք: Ապաքինվել է 19 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1240:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5524 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 221-ը:
Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի 18 նոր դեպքերից 7-ը կապված է արդեն գրանցված դեպքերի հետ, իսկ 11-ը ներմուծված է:
Նրա խոսքով, ներմուծված դեպքերից երկուսը բեռնատարի վարորդներ են:
«Երեկվա տվյալներով, մենք ունեյինք 1469 հաստատված դեպք, ավելացել է 18-ը և կազմում է 1487: 18 նոր դեպքերից 7-ը կապված է արդեն գրանցված դեպքերի հետ, իսկ 11-ը ներմուծված է, այստեղից երկուսը բեռնատարի վարորդներ են: 19-ով ավելացել է ապաքինվածների թիվը և կազմել 1240»,-հայտարարել է Էզուգբաիան:
Ըստ նրա, այս պահին հիվանդանոցներում գտնվում է 220 պացիենտ: