Ջրհորը մաքրելիս երկու երիտասարդ է մահացել
Վրաստանում՝ Խաշուրի մունիցիպալիտետի Ալի գյուղում, ջրհորը մաքրելիս երկու եղբայրներ են մահացել:
Ջրհորի սեփականատերը վարձել է նրանց այն մաքրելու համար: Նրա ենթադրությամբ` ջրհորում ջրի մակարդակը եղել է բավականին ցածր և հավանաբար, տղաները մահացել են թթվածնի անբավարարությունից:
Նրա խոսքերով՝ սկզբում եղբայրներից մեկն է իջել ջրհոր, ապա իրեն վատ էր զգացել, բուժօգնություն էր խնդրել: Այնուհետև մյուս եղբայրն է իջել նրա մոտ: Երկուսն էլ մահացել էին նախքան փրկարարների ժամանումը:
Հետաքննությունն է ընթանում։