Նինոծմինդայի գյուղում աղետից տուժած տան տերն օգնություն է ստացել
Հուլիսի 18 -ին Հեշտիա գյուղում տեղացած ուժեղ կարկուտի և անձրևի հետևանքով վնասվել էր բնակիչներից մեկի տունը, որտեղ առաստաղը գտնվում էր փլուզման եզրին:
Այսօր` աղետից տուժած բնակիչը Նինոծմինդայի մունիցիպալիտետի կողմից ստացավ 150 լարի օգնություն:
Հատկանշական է, որ Հուլիսի 18 -ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում տեղացած ուժեղ կարկուտի և անձրևի հետևանքով վնասվել էին ցանքատարծքներ, բանջարաբոստանային տնտեսություններ, ինչպես նաեւ ջուրը լցվել եւ քանդել էր բնակիչների տները, նկուղները եւ գոմերը:
Nor.ge