Ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ էկրանների կապույտ լույսը
Սմարթֆոնների ու համակարգիչների էկրանի արձակած կապույտ լույսը շատ վնասակար է աչքերի համար, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանում ներառված է արևի լույսի՝ մանուշակագույնից մինչև կապույտ գույները պարունակող սպեկտրը։ Այս մասին, ինչպես գրում է lenta.ru-ն, «Прайм» գործակալության հետ զրույցում նշել է բժիշկ-ակնաբույժ Մարինա Ցարեգորոդևան՝ հավելելով, որ նման կործանարար ազդեցությունը կարելի է մեղմել հատուկ համակարգչային ակնոց կրելու կամ գաջեթները հնարավորինս քիչ կիրառելու դեպքում։
«Մենք պետք է պաշտպանենք մեր աչքերի ցանցաթաղանթն այնպես, ինչպես պաշտպանում են մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից՝ կիրառելով արևապաշտպան քսուքներ», - բացատրում է մասնագետը՝ ընդգծելով, որ հատուկ ակնոցը չեզոքացնում է ճառագայթումը, մուգ էկրանին ի հայտ եկող առկայծումներն ու մանուշակագույն և կապույտ սպեկտրի վնասակար ճառագայթները։
Գիտնականները պարզել են, որ կապույտ լույսի հետ երկարատև շփման դեպքում խանգարվում է քնի հորմոն մելատոնինի արտադրությունը, ինչի հետևանքով մարդը դժվարանում է քուն մտնել, իսկ քունն առհասարակ բավական անհանգիստ է լինում։ Նման խնդիրներից խուսափելու համար ակնաբույժը խորհուրդ է տալիս քնելուց 2-3 ժամ առաջ հրաժարվել գաջեթներից, իսկ դրանց երկարատև գործածության դեպքում անպայման կիրառել աչքերը խոնավացնող միջոցներ։
Shant.tv