Ախալցիխեում ավտովթարի հետևանքով 5 մարդ է տուժել, այդ թվում 2 երեխա
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխե-Բորջոմի կապող կենտրոնական ճանապարհահատվածում: Գյուղ Մուգարեթի մոտ միմյանց է բախվել երկու թեթև մեքենա: Միջադեպի հետևանքով տուժել է հինգ մարդ, նրանցից երկուսը երեխաներ են:
Տեղում ներկայացած շտապ օգնության անձնակազմը նրանց տարբեր վնասվածքներով տեղափոխել է Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց: Մենեջերի խոսքով, պացիենտներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, նրան տեղափոխել են Թբիլիսի:
Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննությունն անցկացնում է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի երկրորդ մասով, որը ենթադրում է «երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում, ինչն առողջությանը թեթև կամ լուրջ վնաս է հասցրել»:
Այս հոդվածի համաձայն՝ հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ 6 ամսից մինչև 2 տարի, կամ էլ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով: