Լուրեր
Ախալքալաքում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ. մայրն ու երեխաները վնասվել են
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալքալաքում, գյուղ Կումուրդոյի(Գումբուրդո) ճանապարհին: Ավտովթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, իսկ երեքին տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց: Նրանցից երկուսը անչափահասներ են:
Ըստ հիվանդանոցի մենեջերի՝ մայրն ու երկու երեխաները գլխի մասում թեթև վնասվածքներ ունեն, այս փուլում նրանց առողջական վիճակը միջին ծանրության է:
«Երեք վնասված կա, մայրն ու երկու երեխան: Ոչ մեկի վիճակը ծանր չէ, հետազոտում ենք, կմնան բժիշկների հսկողության տակ, տեղափոխել այլ բժշկական հաստատություն դեռևս չենք պատրաստվում: Չորրորդ մարդը դեպքի վայրում մահացել է»,- ասում է հիվանդանոցի տնօրեն՝ Ալեքսանդր Թորոյանը:
Թե որ հոդվածով է սկսվել հետաքննությունը - «9-րդ ալիքը» սպասում է ՆԳՆ-ից տեղեկության:
გააზიარეთ :