Երկրում պետք է վերականգնվի նորմալ կյանքը, այդ թվում ուսումնական գործընթացը. Գախարիա
Կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստին քննարկելու են երկրում ուսումնական գործընթացի վերականգնման փուլերի հարցը:
Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայարարել է կառավարության այսօրվա նիստին:
Գախարիայի խոսքով, ռիսկերը հաշվի առնելով, երկրում պետք է վերականգնվի բնականոն կյանքը, այդ թվում, երեխաները պետք է վերադառնան դասասենյակներ:
«Այսօր մենք կունենանք խորհրդի նիստին, որի ընթացքում կքննարկենք այն փուլերը, որոնցով երկրում կսկսվի ուսումնական գործընթացի վերականգնումը, քանի որ ռիսկերը հաշվի առնելով, երկրում պետք է վերականգնվի բնականոն կյանքը, այդ թվում, ուսումնական գործընթացը և աշակերտները, առանձնապես տարրական դասարանի երեխաները, պետք է վերադառնան դասասենյակներ»,- հայտարարել է Գախարիան: