Ախալցիխե- Ախալքալաքի ճանապարհին ավտովթարից տուժել են մայրն ու երեխաները
Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխե-Ախալքալաքի կապող ճանապարհահատվածում: Թեթև մեքենան բախվել է բեռնատարին և դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:
Վթարից հետո տուժվածներին՝ մորն ու երկու երեխային շտապ օգնության անձնակազմը տեղափոխել է Ախալցիխեի «Իմեդի» կլինիկա: Բժշկական հաստատությունում ասում են, որ պացիենտերի մոտ նկատվում է մարմնի ծանր վնասվածքներ: Երկու երեխային էլ տեղափոխել են Թբիլիսի, մոր կյանքին նույնպես վտանգ է սպառնում, նրան վիրահատել են Ախալցիեխում և փոքր ուշ կպարզվի, կտեղափոխեն արդյոք թե ոչ:
Թե որ հոդվածով է սկսվել հետաքննությունը՝ ՆԳՆ-ից սպասում ենք պատասխանի: