Ադիգենում գրանցվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում, Սամցխե-Ջավախքում COVID 19 ևս երկու դեպք է գրանցվել: Կորոնավիրուսով վարակված է Ասպինձայի մունիցիպալիտետում ապրող բուժքույրը, ով գտնվում էր Բաթումիում: Մարզպետարանից ստացած տեղեկության համաձայն, թեստավորման նպատակով նա անձամբ է դիմել բժիշկներին: Գիորգի Միքելաձեն ասում է, որ համագյուղացիները ցանկություն են հայտնել չլքել գյուղը և այլ անձանց մուտքը նույնպես արգելել:
Երկրորդ դեպքը Ադիգենի մունիցիպալիտետի Ճեճլա գյուղում է հայտնաբերվել: Վարակվածի հետ սերտ շփում ունեցող քաղաքացու մոտ հաստատվել է: կորոնավիրուս:
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 13-ի: