Լուրեր
Ախալքալաքցի տղամարդը զոհվել է Արցախում
Ախալքալաաքի գյուղ Արագվայի բնակիչը՝ 35-ամյա Վալենտին Բուռնուսզյանը Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է:
Ըստ գյուղացիների, նա տանկային գումարտակի հրամանատար էր:
Վալենտինը դպրոցն ավարտելուց անմիջապես հետո հեռացել է գյուղից և Հայաստանում սկսել ռազմական կարիերան:
Արագվայում ասում են, որ Ջավախքից Արցախում պատերազմող 5 մարդ է մահացել:
Նշենք, որ Արցախում պատերազմական գործողությունները սկսվել են Սեպտեմբերի 27-ին:
გააზიარეთ :