Լուրեր
Հաշմանդամ անձինք առանց հատուկ կենտրոնի. Ինչ են խնդրում ծնողները
Երկու տարի է, ինչ հաշմանդամ անձանց ծնողները Ախալցիխեի քաղաքապետարանին դիմում են խնդրանքով, հատկացնել տարածք, որտեղ կկառուցեն վերականգնողական և ցերեկային կենտրոն: Նրանք արդեն տեղն էլ ընտրել են - ուղեբեռակայանի տարածքը: Հասարակական կազմակերպությունները ենթակառուցվածքը կառուցելու համար անհրաժեշտ գումար տվող դոնորներ արդեն գտել են, ինքնավարությունը մնում է հատկացնել միայն տարածք:
Ախալցիխեի հարակից տարածքում, ուղեբեռակայարանում տարանջատված վայրում կանգնած է երկհարկանի լքված կառույց, որտեղ տարիներ առաջ գործում էր մանկապարտեզ: Շենքը չունի պատուհաններ, հետևի պատը քանդված է, վթարային վիճակում է և անհրաժեշտ է վերանորոգել այն: Լքված շենքն աստիճանաբար քանդվում է:
Սահմանափակ ունակություններով անձանց ծնողներն ու ընտանիքի անդամները երկու տարի շարունակ խնդրում են տարածք հատկացնել քաղաքում, որտեղ նրանք կկազմակերպեն վերականգնողական կենտրոն, ցերեկային կենտրոն և սոցիալական ձեռնարկություն: Այս խնրանքով քաղաքապետարանին բազմիցս դիմել են թե բանավոր, թե գրավոր:
«Աջակցություն երեխաներին» միությունը 2019-ին քաղաքապետարան է ներկայացրել նախագիծ և բիզնես ծրագիր, բայց մինչ այժմ պարզ չէ` կտրվի թե ոչ վերանորոգել շենքի մի մասը:
«Որպեսզի դոնորը վերանորոգի, հիմնադրամը պահանջում է ստանալ ուրիշի գույքի և դրանից ստացված եկամուտների օգտագործման իրավունք: Այս հարցի վերաբերյալ երկուշաբթի պետք է գնամ քաղաքապետարան: Նախկինում եղել եմ քաղաքապետի մոտ և դեմ չէր: Առաջարկեց, որ կառույցի մի մասը մանկապարտեզ լինի, մյուսը՝ մեզ փոխանցի»,- «9-րդ ալիքի» հետ զրույցում ասաց «Աջակցություն երեխաներին» միության նախագահ՝ Մայա Գաչեչիլաձեն: Հաշմանդամի մայրն ասում է, որ վերջին անգամ գրավոր դիմել է քաղաքապետարան ՝ երեք ամիս առաջ, հուլիսին:
«Աջակցություն երեխաներին» կազմակերպության տվյալներով ՝ Սամցխե-Ջավախքում հաշմանդամություն ունեցող շուրջ 1200 մարդ կա, ովքեր վերականգնման և ցերեկային ծառայությունների կարիք ունեն: Մայա Գաչեչիլաձեն ասում է, որ տարածքը փոխանցելուց հետո, վերականգնողական կենտրոնից բացի, սոցիալական ձեռնարկություն էլ կկառուցվի:
«Հաշմանդամություն ունեցող անձանց կրթությունից ու զարգացումից բացի կստեղծվեն ձեռնարկություններ, որտեղ կաշխատեն շահառուները: Նրանց աշխատանքները կվաճառվեն, իսկ շահառուն աշխատավարձ կստանա»:
Ուղեբեռակայարանի տարածքում ապրում է մոտ 450 ընտանիք: Տեղացիները տարիներ շարունակ խնդրում են, որ կառույցը վերսկսի աշխատանքը և երեխաներին մանկապարտեզ տանելու համար քաղաք չգան: Բնակիչները դեմ չեն, որպեսզի կառույցի մի մասը տրամադրեն հաշմանդամ անձանց:
«Դեպք եղավ նաև, որ ուզում էին գնել տարածքը: Բնակիչներս դեմ եղանք, սկզբունքային կերպով պաշտպանեցինք շենքը: Այս կառույցը մեր ապագայինն է»,- ասում են տեղացիները:
Թե ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը, պատասխանին սպասում ենք մինչ այժմ:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
გააზიარეთ :