Ախալքալաքցի բժիշկը մահացել է կորոնավիրուսից
Ախալքալաքի շտապ օգնության աշխատակիցը մահացել է, ում մոտ նոր կորոնավարակ էր հաստատվել հոկտեմբերի 19-ին։
Ախալքալաքի հոսպիտալի և շտապ օգնության հերթապահ բժշկուհին այսօր մահացել է։ Նա ունեցել է նաև ուղեկցող հիվանդություն՝ շաքարային դիաբետ։
Կորոնավարակի հաստատվելու հաջորդ օրը նրան տեղափոխել էին Թբիլիսիի կենտրոնական հիվանդանոց: Նա օդի անբավարարություն է ունեցել։ Երեկ մինչև կեսօր վիճակը եղել է կայուն ծանր, սակայն կեսօրից հետո նրան արհեստական շնչառության ապարատին են միացրել, իսկ այսօր առավոտյան ժամը 08:00-ի կողմերը նրա մոտ սրտի կանգ է արձանագրվել։ Բժշկուհին 70 տարեկան էր:
Սամցխե-Ջավախքում հինգ կովոդվարակված անձ է մահացել: