Ախալքալաքում քաղաքապետը, սակրեբուլոյի նախագահն ու փոխնախագահը վարակված են կորոնավիրուսով
Ախալքալաքի քաղաքապետ Յուրի Ունանյանը, սակրեբուլոյի նախագահ՝ Նաիրի Իրիցյանը և սակրեբուլոյի փոխնախագահ՝ Գայոզ Լոմսաձեն վարակված են կորոնավիրուսով:
Տեղական առողջապահության կենտրոնն «9-րդ ալիքի» հետ հարցազրույցում բացատրում է, որ քաղաքապետին տեղափոխել են Թբիլիսիի կովիդհիվանդանոց: Իսկ Նաիր Իրիցյանը բուժումն անցնում է տան պայմաններում: Մայրաքաղաք՝ բժշկական հաստատություն են տեղափոխել նաև սակրեբուլոյի փոխնախագահ՝ Գայոզ Լոմսաձեին:
Վարակվածների հետ շփում ունեցող մոտ 170 կոնտակտ է հայտնաբերվել: Ինքնավարությունում սպասում են թեստերի պատասխաններին:
Հիշեցնենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում, Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 11 նոր դեպք է հաստատվել: