Կորոնավիրուսի տարածման հետ մեկտեղ վիրուսի մասին շատ կեղծ լուրեր են ի հայտ եկել, որոնք արագորեն տարածվում են սոցիալական ցանցերում:
Առաջին կեղծ տեղեկությունը՝ հնարավոր է կանխարգել վիրուսի տարածումը տան պայմաներում
Դեղամիջոցներ համարում են սխտորը, օղին, պղպեղը, տաք ջուրը և շատ ավելին: Ինչպե՞ս է դա համապատասխանում իրականությանը:
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար սխտոր ուտելը անիմաստ է: Սխտորը, իհարկե, օգտակար է, սակայն չի կարելի այն չարաշահել: Սխտորն օգտակար է, հակամանրէային հատկություններ ունի, սակայն հաստատված չէ, որ կանխում է վարակը:
Սոցիալական ցանցերում տարածված լուրերը՝ կորոնավիրուսը սխտորով, օղիով, պղպեղով կամ տաք ջրով բուժելու մասին և այլն, նրանց մեծ մասը ռուսական աղբյուրներից է:
Տան պայմաններում սխտորով բուժվելու մեթոդը մեծ արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում: Օգտագործողները մեկնաբանություններում կիսվում են իրենց մեթոդով և դեղաչափերով:
Հնարավոր է արդյոք բուժվել կամ պաշտպանվել նոր կորոնավիրուսով վարակվելուց սխտոր օգտագործելով՝ ներկայացնում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության տրամադրած տեղեկատվությունը:
Սխտորն օգտակար է, հակամանրէային հատկություններ ունի, սակայն հաստատված չէ, որ կանխում է վարակը կամ պաշտպանում վարակվելուց:
- Երկրորդ կեղծիքը՝ հակաբիոտիկներ ընդունելը կորոնավիրուսի դեմ բուժումը դարձնում է էլ ավելի արդյունավետ:
Հակաբիոտիկները արդյո՞ք արդյունավետ են կորոնավիրուսի բուժման համար:
Այս հարցի վերաբերյալ, առողջապահության նախարարությունն անում է հետևյալ հայտարարությունը.
Հակաբիոտիկներ իինքնուրույն ընդունումը՝ հատկապես վիրուսային ինֆեկցիաների դեպքում, որոնց է դասվում նաեւ COVID-19-ը, առողջության համար կարող է ունենալ վտանգավոր հետեւանքներ: Մասնագետների խոսքով՝ COVID-19-ը հակաբիոտիկների ընդունման համար ցուցված չէ, քանի որ վիրուսային ինֆեկցիա է:
Ինչ պետք է անեք, եթե վարակվել եք կորոնավիրուսով
Չծխել, չդիմել ավանդական բժշկությանը, սխտոր ուտելն ու ալկոհոլ ընդունելը վիրուսից չեն բուժում, մի քանի դիմակ կրելը վարակից չի պաշտպանում, չի կարելի սեփական նախաձեռնությամբ ընդունել հաբեր, օրինակ հակաբիոտիկներ:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: