Առաջին ձյունից հետո Ջավախքում սկսվում է այլ կյանք: Գյուղի բնակչությունն նախօրոք պատրաստվում է ցուրտ ձմռանը, պաշարելով թե սնունդ, թե փայտ, թե անասնակեր: Երկար ձմռան և ուժեղ ցրտահարությունների պատճառով Վրաստանի հարավում նախապատրաստությունները սկսվում են դեռ գարնանից և տևում են մինչև ուշ աշուն:

Օրոջոլար գյուղը գտնվում է Նինոծմինդայից հինգ կիլոմետր հեռավորության վրա: Այնուամենայնիվ, գրեթե ամեն օր անհրաժեշտ է մաքրել ճանապարհը, հակառակ դեպքում ցրտահարությունն ու ձնախառն անձրևը կարող են փակել քաղաքապետարանի հետ կապող ճանապարհը:

Օրոջալարում բողոքում են, որ գործազրկության պատճառով բնակչության թվաքանակը կիսով չափ կրճատվել է: Համաճարակն ու կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակումները նրանց սոցիալական դրությունն էլ ավելի են բարդացնում: Եղանակային խիստ պայմանների և կովիդ19-ի դեմ պայքարում են տանը, վառարանի մոտ տաքանալով:

Որպեսզի Օրոջալարում կարողանան օգտվել պետական աջակցության ծրագրից, անհրաժեշտ է ունենալ նաև թանկարժեք վառելափայտ: Հակառակ դեպքում հաշվիչը զգալիորեն կգերազանցի պարտադրված 200 խորանարդ մետրը, և արդեն առանց եկամուտի մնացած բնակչությունը ստիպված կլինի վճարել կրկնակի գումար:

Գյուղում Ամանորյա պատրաստություններն արդեն սկսվել են:Տոնածառը զարդարված է, սուջուխն ու բաստուրման՝ չորացած են, չիրերը, նույն ինքը նոր տարվա զարդոնքը, նույնպես պատրաստված են:

Նոր տարվա համար պահած խոզն էլ արդեն պատրաստ է:

Գյուղի գործերում ներգրավված են նաև երեխաները: Հակառակ դեպքում մեծերը ոչինչ հասցնել չեն կարող: Գործն անում են բոլորը, հնարավորության սահմաններում:

Մինչ մեծերը կմաքրեն սպիտակ ճանապարհները, փոքրիկները խաղում են ձյունով:

Ռուսաստանում աշխատելու մեկնած բնակչության մի մասը, որը գյուղում այլևս տուն չունի, դեռ չի կտրում կապերը Օրոջալարի հետ: Նրանց ամառանոցն այսպիսի տեսք ունի:

Օրոջալարը գտնվում է ծովի մակարդակից 1 880 մ բարձրության վրա: 2020 թվականի տվյալների համաձայն, գյուղում ապրում է 1 406 մարդ:
Ձմռան և համաճարակի պատճառով տներում մնացած բնակչությունն ու դատարկ գյուղը – այսպիսի տեսք ունի Օրոջալարը:

Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար: