Ախալցիխեի դպրոցներից մեկում գրանցվել է վարակման դեպք
Ախալցիխեի առաջին հանրային դպրոցի ուսուցչի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Վարակը հայտնաբերվել է երեկ՝ ապրիլի 15-ին: Այդ պատճառով ուսումը կշարունակվի հեռակա կարգով:
«Իմ դպրոցում, ուսուցչուհու մոտ հայտնաբերվեց կորոնավիրուս, բացի նրանից ոչ ոք վարակված չէ: Հաստատվել է Ադիգենիում, քանի որ այնտեղից է գալիս: Կովիդն ընթանում էր առանց ախտանշանների, հիմա ոչ մի բարդություն չի նկատվում, անվտանգության համար, վաղվանից 5 օրով անցնում ենք հեռավար ռեժիմի»,- հայտարարում է դպրոցի տնօրեն՝ Ժուժունա Գոգոլաուրին:
Նշենք, որ փետրվարի մեկից Ախալցիխեի բոլոր հանրային դպրոցներում ուսումնական գործընթացը վերսկսվեց դասարաններում: