Լուրեր
Ղազախստան՝ ռուսական ազդեցությունները և դաս Վրաստանի համար
Նկարը՝ Reuters
Հետխորհրդային տարածքում տեղի ունեցած վերջին զարգացումները ուղղակիորեն ազդում են Վրաստանի վրա։ Փորձագետների շրջանակում նշում են, որ ոչ կառավարությունը, ոչ էլ հասարակությունը պատրաստ չէին այս տարվա սկզբին Ղազախստանում տեղի ունեցած ինքնաբուխ բողոքի ցույցերին։ Առաջին հայացքից Ղազախստանում տիրող իրավիճակը կարող է չազդել Վրաստանի վրա, սակայն գիտաշխատողները նշում են, որ ներկայիս իրադարձությունները հստակ ազդանշան են մեր երկրի համար։ Բողոքի ցույցերը, որոնք սկսվել են ավտորիտար ռեժիմի օրոք, առաջացրել են երկու տեսակետ՝ ոմանք ասում էին, որ դա ազգային զգացմունքների մանիպուլյացիայի արդյունք է, իսկ մյուսները դա համարում էին 30 տարվա քնից արթնացում:
Ի՞նչ է փոխվել Եվրոպայում Ղազախստանում մեկնարկած հանրահավաքներով, և ինչպե՞ս է փոխվել Ռուսաստանի դիրքերն ու ազդեցությունը հետխորհրդային երկրներում։
Ի՞նչ է տեղի ունեցել Ղազախստանում.
Բնական ռեսուրսներով հարուստ Ղազախստանում, որտեղ իշխանությունը չի փոխվել արդեն 30 տարի, չնայած ավտորիտարիզմին, քաղաքացիները հույս ունեին, որ իրենց սոցիալ-տնտեսական պայմանները կբարելավվեին։ Վառելիքի գների կտրուկ աճի պատճառով 2022 թվականի սկզբին Ղազախստանի հարավ-արևմուտքում գտնվող Ժանաոզեն փոքրիկ քաղաքում սկսվեցին բողոքի ցույցեր և արագ տարածվեցին երկրի խոշոր քաղաքներում։
Հեղուկ գազի կրկնակի գինը հին նշագծին վերադարձնելու որոշումը շատ արագ ընդունվեց Ղազախստանի իշխանությունների կողմից, սակայն իրավիճակն այնքան սրվեց, որ կառավարության հրաժարականով անգամ բողոքի ալիքն հնարավոր չէր կասեցնել։
Քաղաքացիները տեսնում էին, որ տարիների ընթացքում կաշառքի ու անարդարության մեջ թաթախված երկիրը չէր զարգանում։ Բացի այդ, Ղազախստանում բազմաթիվ այլ պատճառներ կային, որոնք քաղաքացիներին դրդեցին բողոքի ցույցեր սկսել։ Բողոքի ցույցերը, որոնք սկսվեցին տնտեսական ծանր վիճակով և հանգեցրին զոհերի, շուտով վերաճեցին քաղաքական կոչերի։
Ցույցի մասնակիցներ. Reuters
Ցուցարարները պահանջում էին ոչ թե նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւի հրաժարականը, այլ նրա նախորդի՝ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հեռացումը քաղաքական գործընթացներից։ Նրանք ասում էին, որ երկրի իրական կառավարիչը Նազարբաևն է, ով Ղազախստանը ղեկավարում էր 1989 թվականից և չնայած 2019 թվականին հրաժարական տվեց, միևնույն է, նա դեռ վերահսկում էր կառավարությունը։ Մինչև բողոքի ցույցերը Նազարբաևը զբաղեցնում էր Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը, սակայն նախագահը շուտով ստիպված եղավ հեռացնել նրան պաշտոնից։
«Սա տրամաբանական պայթյունն էր այն բողոքի, որը հավաքվել էր տարիների ընթացքում: Սա տարածաշրջանում նման բողոքի առաջին ակցիան չէր: Նախկինում եղել են դեպքեր, երբ սոցիալական ծանր վիճակում գտնվող Ղազախստանի քաղաքացիները բողոքել են իրենց ծանր վիճակից, թեև ամեն անգամ բողոքը դաժանորեն ճնշվել է։ Բայց այս բողոքը տարածվեց երկրի քաղաքային հատվածում», - ասում է «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» գիտաշխատող՝ Մարիամ Ծիծիկաշվիլին:
Ռուսական ազդեցությունները
Ղազախստանի իրադարձությունները Ռուսաստանը ընդունել է որպես ոգեշնչում՝ հեղափոխություն իրականացնելու նպատակով։ Կրեմլը պնդում էր, որ Ղազախստանի անվտանգությունը արտաքին ուժերի ձեռքում էր։ Այս գաղափարը կրկնում էր նաև նախագահ Տոկաևը, ով ապստամբների դեմ օգտագործեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ОДКБ) զորամասերը։ Այսպես կոչված խաղաղապահները տեղակայվել են հունվարի 6-ին։Հաշվի առնելով այս հանգամանքը՝ փորձագետները նշում են, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները մեծացրել են Ռուսաստանի ազդեցությունը։
«Երբ իրավապահները սկսեցին շարժվել դեպի ժողովուրդը, կլանը դրսից օգնության կարիք ուներ։Ռուսաստանը միջամտեց և շատ արագ ձեռարկեց քայլեր, զորքեր ուղարկելով։ Սա բացեիբաց արտահայտված աջակցություն էր: Այս ուժերը շուտով նահանջեցին, բայց մենք ստացանք ավելի ռուսամետ կառավարություն, քան նախկինում, քանի որ նրանք կարողացան պահպանել նրանց իշխանությունը ռուս զինվորականների օգնությամբ», - ասում է արևելագետ և Ռոնդելի հիմնադրամի հետազոտող՝ Զուրաբ Բատիաշվիլին:
Դաս Վրաստանի համար
Պուտինյան Ռուսաստանը ամենից շատ վախենում է իր սահմանների երկայնքով անկախ պետությունների ի հայտ գալուց - ասում են փորձագետները: Դրա համար էլ Ռուսաստանը միջամտեց Ղազախստանի իրադարձություններին, իսկ հիմա իշխանությունը նրան է պարտական։
«Մեր երկրի համար, որը փորձում է ազատվել Ռուսաստանի վնասակար ազդեցությունից և ինտեգրվել Արևմուտքում, որքան շատ դաշնակիցներ ունենանք հետխորհրդային տարածքում, որքան ավելի շատ ժողովրդավարություն պետություններ ի հայտ գան, սա նշանակում է, որ այն կունենա ավելի շատ գործընկերներ, որոնց հետ կամրապնդի այն գաղափարը, որ Ռուսաստանի սահմանների մոտ կարող են առաջանալ ժողովրդավարական պետություններ: Պուտինի ռեժիմը ամենաշատը վախենում է սրանից»,- մեզ հետ զրույցում նշում է Մարիամ Ծիծիկաշվիլին:
Նկարը՝ Reuters
Ի՞նչ պետք է անի Վրաստանը հյուսիսային հարեւանից ավելի պաշտպանված լինելու համար - Բատիաշվիլին ասում է, որ երկիրը պետք է կարողանա հետաքրքիր լինել Արևմուտքի համար, ինչի համար միայն աշխարհագրական դիրքը բավարար չէ: Վրաստանը պետք է ավելի ժողովրդավար դառնա, լինի այն արժեքների կրողը, որոնք կան Արևմուտքում:
«Ցավոք, Վրաստանն այնքան խորն է ներքաշված ներքին գործերի մեջ, որ շուրջը նայելու հնարավորություն անգամ չունի։ Այս պահին այնպիսի կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ուղղակիորեն վերաբերվում են մեզ: Մեր իշխանությունն ընտրել է ջայլամի դիրքը՝ չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում շուրջբոլորը և փորձում է գլուխն էլ ավելի խորը մտցնել ավազի մեջ: Այս պահվածքը չի կարող փոխել այն իրականությունը, որը մենք ունենք՝ հարստահարված հարեւան, որը զոհեր է փնտրում: Ե՛վ Ղազախստանը, և՛ Ուկրաինան մաս են կազմում Խորհրդային Միությունը վերականգնելու Ռուսաստանի ծրագրին: Սա ազդանշան է, որ եթե Ռուսաստանին հաջողվի իր դիրքերն ամրացնել նման մեծ երկրում, ապա ի՞նչը կխանգարի Վրաստանի դեպքում: Այդ իսկ պատճառով այնտեղ զարգացող իրադարձությունները ոչ միայն հետաքրքիր են, այլև կենսական նշանակություն ունեն»,- ասում է Զուրաբ Բատիաշվիլին։
Պաշտոնական Թբիլիսին Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ սահմանափակվել է չափված հայտարարությամբ: Կառավարության նիստում վարչապետը մաղթել է «եղբայր Ղազախստանին և ղազախ ժողովրդին» հաղթահարել ճգնաժամի հետևանքները և շարժվել դեպի զարգացում։
Փորձագետները ենթադրում են, որ Ղազախստանի իրադարձություններն այսքանով չեն ավարտվի։ Ըստ նրանց՝ բռնությամբ ճնշված բողոքն անհետք չի անհետանա և ապագայում որոշակի արդյունք կտա։
გააზიარეთ :