Ախալքալաք-Կարծախ ճանապարհին երթևեկությունը վերականգնվել է
Մաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին երթեւեկությունը վերականգնվել է։
Տեղեկությունը տարածում է ճանապարհային վարչությունը։
Հիշեցնենք, որ երեկ, մարտի 9-ին, ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով Ախալքալաք-Կարծախ միջազգային նշանակության ավտոճանապարհին արգելված էր կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների երթևեկությունը։