Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ
Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Շուախև ավանի մոտ:
Այս մասին տեղեկությունը տարածում են Երկիրն ուսումնասիրող գիտությունների ազգային կենտրոնը և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Գործակալության տվյալների համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել երեկ երեկոյան Թբիլիսիի ժամանակով 23:55-ին, և ուժգնությունը կազմել է 3,0 (ML):