ԱՄՆ-ն ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆի, ինչպես նաև Պետդումայի 328 պատգամավորների դեմ: Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բացի Պետդումայի 328 անդամների պատժամիջոցների ցուցակում ներառելուց, ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը Պետդուման նույնպես ներառել է՝ որպես կազմակերպություն», - ասվում է փաստաթղթում:
Ֆինանսների նախարարությունը կարծում է, որ պատգամավորները պաշտպանել են «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված գործողությունները»՝ ճանաչելով ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը։
Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև «Սբերբանկ»-ի ղեկավար Գերման Գրեֆը և այլ անձինք ու կառույցներ։ Մասնավորապես, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Sovcombank-ի խորհրդի 17 անդամների և ռուսական ռազմարդյունաբերական համալիրի 48 ընկերությունների նկատմամբ։