«08.08.08-ին սպանված երեխայի աճյունի մասերը հայտնվել են սննդի մեջ»՝ - կիբեր հարձակում սրճարանի վրա
«Հիշե՛ք 08.08.08-ը, վախեցեք մեզանից»,«08.08.08-ին սպանված երեխայի աճյունի մասերը հայտնվել են սննդի մեջ»՝ ,- այս և նմանատիպ սպառնալից տեքստերով ռուսաստանցի համացանցի օգտատերերը հարձակվում են «Դեդաէա» սրճարանի վրա:
Դրա պատճառը բարի հակաօկուպացիոն քաղաքականությունն է, ըստ որի՝ բար մտնելու համար ՌԴ քաղաքացիները պետք է ապացուցեն, որ երբեք չեն քվեարկել Պուտինի օգտին, դատապարտում են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում և ճանաչում են Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։