Կրեմլն արձագանքել է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության սրման հարցին
Կրեմլում Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության սրման հարցը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Խորհրդի նիստը նախագահում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինի խոսնակի խոսքով՝ նիստի մասնակիցներն ընդգծել են, որ անհրաժեշտ է կատարել 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված զինադադարի մասին հայտարարության բոլոր դրույթները։
«Մենք ուշադիր հետևում ենք և մտահոգված ենք իրավիճակի վատթարացմամբ։ Կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել և, որ ամենակարեւորն է, կատարել եռակողմ հռչակագրի բոլոր դրույթները»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից լարված իրավիճակ է ղարաբաղյան հակամարտության գոտում։ Հայկական կողմի տեղեկություններով՝ երկու հայ զինվոր է զոհվել, իսկ Ադրբեջանը հայտնում է մեկ զինծառայողի մահվան մասին։