Առաջիկա օրերի կանխատեսվող եղանակը
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ մինչև օգոստոսի 12-ը արևմտյան Վրաստանում կպահպանվի շոգ և առանց տեղումների եղանակ, իսկ արևելքում հնարավոր է կարճատև անձրև և կայծակ։
Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախեթիին, ապա մինչև օգոստոսի 12-ը օդերևութաբանները տարածաշրջանում հիմնականում արևային և առանց տեղումների եղանակ են կանխատեսում։ Հնարավոր են նաև կարճատև անձրևներ:
Առավելագույն ջերմաստիճանը Սամցխեում կլինի +28, +30, Ջավախքում +23, +25 աստիճան տաքություն։