Ախալցիխեի բերդի բացումից անցել է 10 տարի
Ախալցիխեի բերդի բացումից 10 տարի է անցել: 2012 թվականի օգոստոսի 16-ին հանդիսավոր բացվեց վերանորոգված ամրոցը։
Ռաբաթ բերդի վերականգնումը սկսվել է 2011 թ. մայիսին։ Այդ նպատակով Վրաստանի կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 34 միլիոն լարի։
Նախագծի շրջանակներում բերդի տարածքում վերակառուցվել են Ահմեդիե մզկիթը, մզկիթի մինարեթ, դպրոցը, Ջակելի ամրոցը, բաղնիքները, միջնաբերդը, բերդի պատերը և ուղղափառ եկեղեցին։ Վերականգնվել է նաև թունելը, որը տանում է դեպի Փոցխովի գետը։ Նախագծի շրջանակներում վերակառուցվել են նաև բերդի երկու փողոցները, կառուցապատվել է սալահատակը, վերակառուցվել են շինությունների ճակատային հատվածները և տանիքները:
Ախալցիխեի վերակառուցված բերդի բացման արարողության ժամանակ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ Ռաբաթը կկարողանա տարեկան ընդունել մինչև 100 հազար զբոսաշրջիկ։ Ախալցիխեի մունիցիպալիտետի տեղական ներկայացուցիչների տվյալներով, բերդը օրական այցելում է 1500-2000 զբոսաշրջիկ:
Բացման արարողությանը երգել է հայազգի ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրը։