Լուրեր
Ախալցիխեի բերդն ունի նոր ղեկավար
Ախալցիխեի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետը նշանակվել է Ախալցիխեի բերդի ղեկավար: Զազա Թամարաշվիլին մեկ անգամ արդեն ղեկավարել է բերդը։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի փետրվարը։
Զազա Թամարաշվիլին կրկին առաջադրվել է տնօրենի պաշտոնում նրանից հետո, երբ Գիորգի Նաթենաձեն որոշել է շարունակել իր գործունեությունը բիզնեսի ուղղությամբ։ Նաթենաձեն ղեկավարում էր 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի հոկտեմբերը։
Որո՞նք են լինելու բերդի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես համալիրը կշարունակի աշխատել և արդյոք կփոխվեն զարգացման ծրագրերը, Զազա Թամարաշվիլին այս մասին մանրամասն չի խոսում, թեև նշում է, որ հարցերի պատասխանները ցույց կտա գործով:
Զազա Թամարաշվիլին պետական հատվածում, ինչպես նաև մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում աշխատելու երկարամյա փորձ ունի։ Նա հանրապետական և միջազգային փառատոների բազմաթիվ պատվորգիներ է կրում բանահյուսության բնագավառում։
გააზიარეთ :