Ծառահատման ժամանակ 42 տարեկան տղամարդ է մահացել: Գրում է Ալիք Մեդիան:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Խուլոյի մունիցիպալիտետի Ղուրտա գյուղում:
Շտապօգնությունից հայտնել են, որ տղամարդուն տեղում արդեն մահացած են հայտնաբերել։ Ըստ առկա տեղեկությունների, ծառը ընկել է տղամարդու վրա, վերջինս տեղում մահացել է:
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ դեպքի մասին իրազեկ են, սակայն հետաքննություն դեռևս չի սկսվել: