«Առողջական վիճակն ավելի է սրվում»,- Սաակաշվիլիի մասին
«Իրավիճակն աստիճանաբար ավելի է սրվում», —այսպես են նկարագրում Սաակաշվիլի առողջական վիճակը Վրաստանի հանրային պաշտպանի կողմից ստեղծված բժիշկների խմբում: Խմբի անդամը՝ Թենգիզ Ծուլաձեն նշում է, որ վիճակի վատթարացումը դրսևորվում է քաշի նվազմամբ և բազմաթիվ այլ ձևերով։
Նա մանրամասների մասին խոսել չի ցանկացել:
Հանրային պաշտպանի ժամանակավոր պաշտոնակատար Գիորգի Բուրջանաձեի խոսքով, հանրային պաշտպանի գրասենյակը պատրաստվում է «Վիվամեդ» կլինիկայից և քրեակատորղական հիմնարկից պահանջել և ուսումնասիրել Սաակաշվիլիի բժշկական փաստաթղթերը։
Նշենք, որ փետրվարի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է Սաակաշվիլիին ազատելու վերաբերյալ միջնորդությունը: Դատարանի որոշումից հետո Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժումը» անժակետ բողոքի ցույցեր է անցկացրել: