Սաակաշվիլիի մայրն ասել է, որ որդին վերածվել է կմախքի
Կլինիկայում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծանր է, նա «կմախքի է վերածվել», լրագրողներին հայտնել է նրա մայրը՝ Գյուլի Ալասանիան։
«Մարդը վերածվել է կմախքի, երբ վեր է կենում, ողնաշարը ոլորված է, հազիվ է շարժվում, ինչպես 100 տարեկան տարեցը։ Ինչ վերաբերում է սննդին, նա ուտում է, բայց, ըստ երևույթին, մարմինը սնունդ չի կլանում»,- ասել է Ալասանիան։
Նա հիշեցրել է, որ Սահակաշվիլիի պաշտպանը հայց է ներկայացրել Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարան այն բանից հետո, երբ վրացական դատարանները հրաժարվել են հետաձգել նախկին նախագահի պատիժը և նրան ուղարկել արտերկիր բուժման: Ալասանիան չգիտի, թե որքան ժամանակ է պետք Եվրոպական դատարանին՝ հայցը քննարկելու համար։«Դատական հայցը ենթադրում է Սաակաշվիլիին բուժում անցնելու և նրա առողջությունը բարելավելու հնարավորություն տալը»,-հավելել է նա։
Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում 2021 թվականի հոկտեմբերի 1-ին, նրա նկատմամբ հետաքննվում են մի քանի քրեական գործեր։ Քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։
Առաջին դեպքում Սաակաշվիլին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեց տարվա։ Բացի դրամից, նա մեղադրյալ է 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդերի և պետբյուջեի միջոցների յուրացման գործերով, որոնք դեռ քննվում են դատարանների կողմից։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Սաակաշվիլին դեռ երկար կմնա բանտում, նա կկրի ամբողջ ժամկետը։