Կարանտին քաղաքապետարանում՝ կատաղության դեպքերի պատճառով
Կատաղության դեպքով պայմանավորված՝ Խոնիում կարանտին է հայտարարվելու, Վրաստանի առաջին ալիքին հայտնել է Խոնիի մունիցիպալիտետի քաղաքապետ Լադո Ջուրխաձեն։
Քաղաքապետի խոսքով՝ շունը կծել է երեք երեխայի: Փաստը տեղի է ունեցել անցյալ շաբաթ: Նրանք երեքն էլ պատվաստվել են կատաղության դեմ, սակայն մեկ երեխային այլ հիվանդության պատճառով չի հաջողվել իմունիտետը բարձրացնող դեղամիջոց տալ։ Երեխաները գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Այսօր հաստատվել է կատաղության դեպք: Այս պահին բացահայտվել է 15 անձի ինքնությունը, ովքեր շփվել են շան հետ։