Հակառուսական պատժամիջոցների շրջանակում թուրքական ավիաընկերությանը արգելվել է թռիչքներ կատարել դեպի Եվրոպա
Եվրամիությունն արգելել է Անթալիայում գտնվող Southwind Airlines ավիաընկերության թռիչքները դեպի Եվրոպա՝ Ռուսաստանի հետ կապերի կասկածանքով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ֆինլանդիայի ավիացիոն վարչության կողմից իրականացված հետաքննությունը եզրակացրել է, որ Southwind-ի սեփականության և արդյունավետ վերահսկողության մեծ մասը գտնվում է Ռուսաստանում, ոչ թե Թուրքիայում:
Ավիաընկերությանն արգելվել է օդ բարձրանալ, թռիչքներ և վայրէջք կատարել Եվրոպայում՝ համաձայն կանոնակարգերի, որոնք կարգավորում են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման հետ կապված պատժամիջոցները: