Ախալցիխեի մունիցիպալիտետի Վալե քաղաքում ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերության մեկ աշխատակից մահացել է, իսկ մյուսը՝ վիրավորվել: «Վրաստանի միավորված ջրամատակարարման ընկերության» տեղեկություններով, տղամարդը ջրհորում ջրի փականներ էր նորոգում։
Վիրավորը շտապ օգնության բժիշկների կողմից տեղափոխվել է Ախալցիխեի «Էվեքս» կլինիկա։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 24-ին։ Նրա վիճակը բավարար է։ Տղամարդը մինչ այժմ մնում է կլինիկայում։
Դեպքի առնչությամբ քննչական գործը ընթանում է Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, որը վերաբերում է լեռնային, շինարարական կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտմանը, ինչը հանգեցրել է մահվան։
Հանցանքը պատժվում է վեց ամսից երկու տարի ժամկետով տնային կալանքով կամ երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ, երեք տարի ժամկետով պաշտոն զբաղեցնելու կամ գործունեություն իրականացնելու իրավունքի զրկմամբ կամ առանց դրա։