Վրաստանում կկիրառվի «Տարեց անձանց իրավունքների մասին» օրենքը: Այս մասին նշվում է Վրաստանի խորհրդարանի 2024 թվականի աշնանային նստաշրջանի համար նախատեսված կառավարության օրենսդրական գործունեության կարճաժամկետ ծրագրում:
Ծրագրում նշված է, որ նոր օրենքը երկրում կստեղծի լրացուցիչ իրավական երաշխիքներ քաղաքացիների արժանապատիվ ծերացման համար:
«Տարեց անձանց իրավունքների մասին» Վրաստանի օրենքի ընդունումը կապահովի տարեցների իրավունքների արդյունավետ իրականացումը և կստեղծի նրանց արժանապատիվ ծերացման համար լրացուցիչ իրավական երաշխիքներ: Միասնական օրենսդրական շրջանակի առկայությունը կնպաստի համապատասխան մոտեցումների հիման վրա տարեց անձանց իրավունքների պաշտպանությանը և կապահովի նրանց համար համապատասխան ծրագրերի և ծառայությունների իրականացումը», - նշված է կառավարության օրենսդրական գործունեության ծրագրում:
Օրենքի մանրամասները հայտնի կդառնան այն ժամանակ, երբ կառավարության կողմից պատրաստված օրինագիծը կհրապարակվի։