Տուգանվել է 7193 անձ մեքենաների արտանետումների նորմը խախտելու համար
«Վերջին մեկ տարում արտանետումների համար սահմանված նորմերը չկատարելու համար տուգանվել է 7193 իրավաբանական և ֆիզիկական անձ, խախտումների գերակշռող մասը հայտնաբերվել են Թբիլիսիում»,- հայտնում է Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչությունը։
Սեփական զեկույցների համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ից գործակալության աշխատակիցները իրականցնում են ավտոմոբիլների արտանետումները Վրաստանի չորս խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում և Բաթումում։
«Նախնական փուլում ստուգման գործընթացին ներգրավվել է 10 անձնակազմ (հինգը՝ Թբիլիսիում, երկուսը՝ Քութայիսիում, երկուսը Բաթումում, մեկը՝ Ռուսթավիում)։ Վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մեքենաների թիվն ավելացել է հինգ անձնակազմով՝ երկու անձնակազմ ավելացվել է Թբիլիսիում, մեկական՝ Ռուսթավիում և Բաթումում։ Անձնակազմը հագեցած է բոլոր անհրաժեշտ գործիքներով և սարքավորումներով։ Օրենքի ուժի մեջ մտնելուց մինչև 2024 թվականի սեպտեմբերի 3-ը Բնապահպանական վերահսկողության վարչության բրիգադների կողմից տուգանվել է ընդհանուր առմամբ 7193 իրավաբանական և ֆիզիկական անձ՝ ավտոմեքենաների արտանետումների սահմանված նորմը չկատարելու համար։ Գերակշռող մասը գրանցվել է Թբիլիսիում՝ 3453 խախտում , 1403-ը՝ Քութայիսիում, 1233-ը՝ Բաթումում, 1104-ը՝ Ռուսթավի քաղաքում։ Տուգանված 7193 իրավախախտներից 6267-ը ֆիզիկական անձինք են, իսկ 926-ը` իրավաբանական անձինք: Ավտոմեքենաների վարորդների համար կազմվել է 4463 տույժի անդորրագիր, երթուղայինների վարորդների համար՝ 2434, բեռնատարների վարորդների համար՝ 287, ավտոբուսների վարորդների համար՝ 9։
Ֆիզիկական անձի դեպքում տուգանքի չափն առաջին անգամ խախտման դեպքում կազմում է 100 լարի, երկրորդ անգամ՝ 300 լարի, երրորդ անգամ՝ 600 լարի: Իրավաբանական անձի դեպքում տուգանքը կազմում է 500, այնուհետև 1500և 3000 լարի։ Եթե տուգանքը վճարվի տասնօրյա ժամկետում, ապա տուգանքի չափը կկրճատվի 20%-ով։ Քաղաքացիները տուգանքները կարող են ստուգել Բնապահպանական վերահսկողության վարչության կայքում՝ www.des.gov.ge; Տուգանքը կարելի է վճարել ՆԳՆ կայքի՝ www.videos.police.ge միջոցով։
Վրաստանի չորս խոշոր քաղաքներում տրանսպորտային միջոցների արտանետումների վերահսկումից բացի, շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտը մի շարք այլ միջոցառումներ է իրականացնումմթնոլորտի որակը բարելավելու համար: Գազալցակայաններում կանոնավոր կերպով իրականացվում են վառելիքի որակի ստուգումներ՝ սպառումը նվազագույնի հասցնելու նպատակով: չ »,- նշված է Բնապահպանական վերահսկողության վարչության հաղորդագրության մեջ։