Լարսում կուտակումներ են՝ իրավիճակն այսօր
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով անցնելու համար ավելի քան 300 հայկական բեռնատար է սպասում հերթում, հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը: Տեղից հայտնում են, որ այս պահին հերթի մեջ սպասում է 965 բեռնատար: Դեպի Վրաստան մեկնելու համար էլեկտրոնային հարթակում գրանցված է 303 հայկական բեռնատար։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է բեռնատարների համար:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում նոյեմբերի 5-ի առավոտյան տեղացած ձյան պատճառով Լարսի անցակետը փակվել էր բեռնատարների համար:
Այսօր ևս, փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ամեն օր Վերին Լարսով անցնում է շուրջ 150 հայկական բեռնատար։