Ախալքալաքում սպասվում են էլեկտրականության անջատումներ
Ցանցի պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով դեկտեմբերի 11-ին, ժամը 12:00-ից 18:00-ն, էլեկտրաէներգիայի մատակարարումը սահմանափակված կլինի Ախալքալաքի շրջանի Գոգաշեն, Ազմանա, Օկամի, Ափնիա և հարակից գյուղերի բաժանորդների համար։
Վերականգնողական աշխատանքների ավարտից անմիջապես հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի սովորական ռեժիմով։