Ախալցիխեում համերգի ժամանակ ձերբակալվել է Դավիթ Ախալկացին
Ախալցիխեում, Ամանորյա համերգի ընթացքում, «Կոալիցիա փոփոխությունների համար» անդամ Դավիթ Ախալկացին բերման է ենթարկվել Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են մանր խուլիգանությանը և իրավապահների նկատմամբ անհնազանդությանը։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ախալցիխեի կենտրոնում, որտեղ ընթանում էր Ամանորյա համերգը։
Համերգի ժամանակ Դավիթ Ախալկացին և Ախալցիխեի փոխքաղաքապետ Վաժա Գաչեչիլաձեն վիճաբանել են։ Տեղում ժամանած իրավապահները Ախալկացուն տեղափոխել են ոստիկանության մեքենայով։
Սկզբում tv9news.ge-ին «Կոալիցիա փոփոխությունների համար»-ից հայտնել էին, որ Ախալկացին պարզապես հեռացվել է տարածքից, սակայն ՆԳՆ-ից հաստատել են, որ նա բերման է ենթարկվել։